Logo

Netflix-ը «կանաչ լույս է տվել» «Հրեշը․ Ջեֆրի Դամերի պատմությունը» սերիալի շարունակությանը

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:55 / 08.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Հրեշը․ Ջեֆրի Դամերի պատմություն

Netflix-ը համաձայնություն է տվել Ռայան Մերֆիի միանգամից երկու սերիալի շարունակությանը:

«Հրեշը․ Ջեֆրի Դամերի պատմությունը» («Monster: Jeffrey Dahmer Story») սերիալ-անթոլոգիա է լինելու «Ամերիկյան սարսափ պատմության» նման․ ևս երկու սեզոն կնկարահանվի այլ սերիական մարդասպանների մասին:

Նշենք, որ «Հրեշը․ Ջեֆրի Դամերի պատմությունը» Netflix-ի ամենախոշոր պրեմիերաներից է, որն առաջին շաբաթվա ընթացքում դիտել է 196 մլն մարդ։

The Watcher սերիալը նույնպես երկրորդ եթերաշրջան կունենա: Դեռ հայտնի չէ՝ այն կշարունակի՞ նույն պատմությունը, թե՞ կդառնա սերիալ-անթոլոգիա։

Monster: Jeffrey Dahmer Story

 

fastnews-ads-banner