«Մատանիների տիրակալը. Ուժի օղակները» («The Lord of the Rings: The Rings of Power») սերիալի հեղինակներ Պատրիկ Մաքքեյը և Ջոն Դ. Փեյնը կիսվել են նախագծի ստեղծման կուլիսային մանրամասներով, հայտնում է The Hollywood Reporter-ը։
Նախքան «Մատանիների տիրակալը. Ուժի օղակների»՝ Amazon ստուդիայում հայտնվելը, այլ խոշոր հոսքային հարթակներ նույնպես պայքարում էին Թոլքինի ստեղծագործության հիման վրա էկրանավորման իրավունքի համար:
Օրինակ՝ Netflix-ը ցանկացել է օգտվել Marvel Studio-ի մոտեցումից և ստեղծել լիամասշտաբ կինոտիեզերք: Նախատեսվում էր ստեղծել շոու, որը կպատմեր առանձին հերոսների պատմությունները։ Իր հերթին, HBO-ն ցանկացել է վերափոխել «Մատանիների տիրակալի» պատմությունը և այն թողարկել որպես հեռուստասերիալ։