«ТНТ» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Արկադի Վոդախովը հայտնել է, որ «Наша Russia»-ն վերադառնում է եթեր, բայց լիամետրաժ երաժշտական հեռուստաֆիլմի ձևաչափով։ Նախագիծը կոչվում է «Наша Russia. Մարտի 8»։ Դերասանական կազմում է Միխայիլ Գալուստյանը։ Նա և Սերգեյ Սվետլակովը կմարմնավորեն իրենց կերպարներին։ Նրանց կմիանան նաև էլեկտրիկ Գրիգորի Լեպսը, ուսուցիչ Սերգեյ Լազարևը, Ֆիլիպ Կիրկորովը, Լյուսյա Չեբոտինան և այլ ուրիշներ: Պրեմիերան նախատեսված է մարտի 7-ին: Պրոդյուսերներից է Գարիկ Մարտիրոսյանը։
«ТНТ»-ի եթերում «Наша Russia»-ի պրեմիերան եղել է 2006 թվականի նոյեմբերին՝ Պավել Վոլյայի, Գարիկ Մարտիրոսյանի և Պյոտր Բուսլովի մասնակցությամբ։ Նախագծի վերջին՝ հինգերորդ եթերաշրջանը եթերում է եղել 2011 թվականին։