Logo

ՆԱՍԱ-ն թույլ չի տվել Ջեյմս Քեմերոնին տիեզերք թռչել՝ վավերագրական ֆիլմ նկարահանելու համար

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:02 / 23.11.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը GQ-ին ասել է, որ մտադիր է եղել թռչել տիեզերք՝ վավերագրական ֆիլմ նկարահանելու համար։

Կինեմատոգրաֆիստը խոստովանել է, որ նախագիծը տիեզերքում նկարահանելու գաղափարն իր մոտ ծագել է «Տիտանիկ»-ը նկարահանելուց հետո։ Քեմերոնի խոսքով՝ նա նախ դիմել է ռուսներին, որոնք համաձայնել են իրեն թույլ տալ «Միր» ուղեծրային կայան։ Սակայն ավելի ուշ ռեժիսորը դիմել է ՆԱՍԱ-ին՝ կայանի ամերիկյան հատված այցելելու խնդրանքով։

Սկզբում ՆԱՍԱ-ի ղեկավարությունն ասել է, որ կքննարկի Քեմերոնի առաջարկը։ Բայց վերջում գործակալությունը ռեժիսորին թույլ չի տվել իրականացնել ծրագիրը։

fastnews-ads-banner