Logo

Նարինե Գրիգորյանն ու Արմեն Քուշկյանը մասնակցել են «ATSPINDIS» փառատոնին

19:49 / 13.10.2024Լուրեր
null

Հոկտեմբերի 3-12-ը լիտվական Վիսագինեսում կայացել է «ATSPINDIS» միջազգային թատերական 19-րդ փառատոնը: Հայաստանից մասնակցել են դերասաններ Նարինե Գրիգորյանն ու Արմեն Քուշկյանը: ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը ներկայացել է Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը», իսկ Արմեն Քուշկյանը՝ Դմիտրի Բոգոսլավսկու «Կետեր ժամանակավոր առանցքի վրա» պիեսի «Քաղաքի աղմուկը»՝ Գալուստ Ներսիսյանի ռեժիսուրայով մոնոներկայացումներով:

fastnews-ads-banner