Ա.Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնն այս տարի կկմեկնարկի Նարինե Գրիգորյանը՝ «Գոմեշը» մոնոներկայացմամբ։ Այն կներկայացվի հունիսի 17-ին և 18-ին։ ՀՀ վաստակավոր արտիստ, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» ներկայացման հիմքում Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործությունն է: Այն պատմում է գոմեշի պես բոլոր խնդիրները հաղթահարող ի կնոջ մասին: Մոնոներկայացման պրեմիերան կայացել է 2020 թվականին։ 2022-ին Բրեստի «Բելայա վեժա» XXVI միջազգային փառատոնում հաղթել է «Լավագույն մոնոներկայացում» անվանակարգում։