Նարինե Աբգարյանի «Մանյունյա» ստեղծագործության հիման վրա եռաչափ անիմացիոն սերիալ կնկարահանվի: Սերիալը կունենա 52 դրվագ, 52 նոր պատմություն, քանի որ պրոդյուսերները որոշել են ամբողջությամբ չկրկնօրինակել գիրքը:
Սերիալը կնկարահանի Asymmetric VFX ստուդիան, ռեժիսորը կլինի Վիկտոր Լակիսովը։ Այս մասին հայտնել է «Մանյունյա»-ի հեղինակ Նարինե Աբգարյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին։
Ստեղծագործության հերոսները՝ Նարկա, Մանյունյա, Կարինկա, Բա, Մանյունյայի տունը․
«Մանյունյա»-ի մասին...
«Մանյունյան» լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված մի արտասովոր պատմություն է Բերդում անցկացրած մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, շարունակ խառնաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածքներով լի մանկություն, որ մարդուն երջանիկ է դարձնում ամբողջ կյանքում։ Գիրքը հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն զարմանալի մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց WiFi-ի ու համակարգչային խաղերի: