Logo

Նապոլեոնի զարդարուն ատրճանակները Ֆրանսիայում վաճառվել են 1,69 մլն եվրոյով

17:31 / 09.07.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտին պատկանող երկու ատրճանակ, որոնցով նա ժամանակին մտադիր էր ինքնասպան լինել, աճուրդում վաճառվել է 1,69 մլն եվրոյով։

Ատրճանակները վաճառվել են ֆրանսիական Osenat աճուրդի տանը, որը գտնվում է Փարիզից դուրս, Ֆոնտենբլոյում:  Ակնկալվում էր, որ ատրճանակաները կվաճառվեն 1,2-ից մինչև 1,5 միլիոն եվրո: Gossard ատրճանակների վաճառքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը վերջերս դրանք դասակարգել է ազգային գանձեր և արգելել դրանց արտահանումը: Ֆրանսիայի կառավարությունը 30 ամիս ժամանակ ունի գնման առաջարկ անելու նոր անանուն սեփականատիրոջը, որն, ի դեպ, իրավունք ունի հրաժարվելու վաճառել ատրճանակները:

Ասում էին, որ Նապոլեոնը ցանկացել է ատրճանակներով ինքնասպան լինել 1814 թվականի ապրիլի 12-ի գիշերը՝ իր բանակի պարտությունից հետո: 

Նրա մեծ սպա Արման դը Կոլենկուրը հրացաններից հանել է փամփուշտները, ուստի Նապոլեոնը փոխարենը թույն է փորձել: Նա ողջ է մնացել, հրաժարվել գահից և աքսորվել Էլբա՝ իտալական ափերի մոտ գտնվող կղզի։

Նապոլեոնը ատրճանակները տվել է Կոլենկուրին, որն էլ իր հերթին դրանք փոխանցել է իր ժառանգներին։ 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Osenat (@_osenat)

«Կայսրը երկու ատրճանակները սրով առաջարկեց Կոլենկուրին՝ որպես իր հավատարմության հուշ այդ մռայլ օրերին: Նրանք մնացին նրա ընտանիքում, որը որոշեց բաժանվել նրանցից», - ասում է փորձագետ Ժան-Պիեռ Օսենատը:

fastnews-ads-banner