Logo

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մատենադարան

17:00 / 14.04.2024Լուրեր
null

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մատենադարան: Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել Մատենադարանում, ծանոթացել ընթացիկ ցուցադրություններին և ձեռագրերի թվայնացման ու վերականգնման աշխատանքներին: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել թանգարան-ինստիտուտի ֆոնդերի համալրման, ինչպես նաև առկա նմուշների հետազոտության աշխատանքներն ու ծրագրերը:

fastnews-ads-banner