Logo

Մոսկվայում տեղի կունենա Գագիկ Գինոսյանի հիշատակին նվիրված համերգ

22:20 / 06.04.2024Լուրեր
null

Մոսկվայում տեղի կունենա պարուսույց, ազգագրագետ, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի հիշատակին նվիրված համերգ: Ապրիլի 30-ին նախատեսված համերգը կկրի «Հայկական էթնիկ պարեր» խորագիրը: Համերգին կմասնակցեն «Հայորդիք» հայ երգի-պարի համույթը, «Նժդեհ» հայկական էթնիկ պարերի դպրոցը, «Վերածնունդ» հայկական ժողովրդական պարի դպրոցը, «Ախթամար» պարի համույթը, «Նոյ» հայկական դպրոցի պարի խումբը, Բոգորոդսկի քաղաքային շրջանի հայ երիտասարդների միության «Ամրոց» էթնիկ պարի խումբը, հայկական էթնիկ պարի «Կայծ» անսամբլը: 

fastnews-ads-banner