Կանանց տոնին նվիրված «Մոսկինո»-ն կազմակերպում է խորհրդային շրջանի կին ռեժիսորների հետահայաց ցուցադրություններ: «Սինեմատիկա. կնոջ իդենտիֆիկացումը» ծրագրի շրջանակներում հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնել մեծ էկրանին 1960-1980թթ. խորհրդային ֆիլմեր, որոնք ստեղծել են Իննա Թումանյանը, Լարիսա Շեպիտկոն, Դինարա Ասանովան, Սվետլանա Պրոսկուրինան, Տատիանա Լիոզնովան և այլ հեղինակներ:
Ծրագրի կազմակերպիչները և համակարգողները վստահ են, որ կին ռեժիսորների այս ֆիլմերում բարձրացվում են հարցեր, որոնք արդի են մինչ օրս. ինքնորոշման, հարաբերություններ և կարիերա կառուցելու, տարբեր տարիքային ժամանակահատվածում ճգնաժամ ունենալու, հասարակության դրույթների հետ փոխհարաբերվելու և այլ հարցեր: «Դու և ես», «Հնաոճ կատակերգություն», «Պատահական վալս, «Դիմակահանդես». սրանք և բազմաթիվ այլ ֆիլմեր կցուցադրվեն մարտի 4-ց մինչև ապրիլի 1-ը, բոլորը՝ 35 մմ ժապավեններով:
Ցուցադրությունները տեղի կունենան «Մոսկինո Զվեզդա», «Մոսկինո Սալյուտ», «Մոսկինո Ֆակել» и «Մոսկինո Յունոստ» կինոթատրոններում:

Իննա Թումանյանը խորհրդային հայ ռեժիսոր և սցենարիստ էր, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ և ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ, ծնվել, ապրել և ստեղծագործում էր Մոսկվայում:

