Logo

Մոնեի կտավը վաճառվել է 35 միլիոն դոլարով

15:09 / 23.05.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի «Խոտի դեզեր Ժիվերնիում» (Meules à Giverny, 1893) կտավը վաճառվել է Նյու Յորքի Sotheby's աճուրդում գրեթե 35 միլիոն դոլարով: Ինչպես հայտնել է ֆրանսիական Le Monde թերթը, արվեստի գործն ութ րոպե բուռն բանավեճից հետո հայտնվել է մուրճի տակ։

Կտավը հայտնի նկարիչը նկարել է ֆրանսիական Ժիվերնի կոմունայում 1883 թվականին՝ այնտեղ տեղափոխվելուց 10 տարի անց։ Ինչպես նշվում է Մոնեի թանգարանի կայքում, այս վայրը դարձել է ոչ միայն նկարչի տունը, այլև տարածք, որը ոգեշնչում էր արտիստին: 

fastnews-ads-banner