Logo

Մրցույթ՝ Վենետիկի 19-րդ միջազգային բիենալեի հայաստանյան տաղավարը ներկայացնելու համար

16:31 / 11.07.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

2025 թ. մայիսի 10-ից նոյեմբերի 23-ը Վենետիկում կայանալու է ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեն՝ «Intelligens. Natural. Artificial. Collective» («Խելացիներ. բնական. արհեստական. կոլեկտիվ») խորագրով: Բիենալեի համակարգող է ընտրվել Կառլո Ռոտտին:

Հայաստանի մասնակցությունը վերոնշյալ բիենալեին ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ հայաստանյան տաղավարը ներկայացնելու համար:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 30-ից բարձր տարիք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները: Մրցույթն անցկացվում է հայեցակարգի ներկայացման (պրեզենտացիա) և հարցազրույցի միջոցով:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել հայտ, որը ներառում է հետևյալ փաստաթղթերը.

  1. լրացված դիմում-հայտաձև՝ համաձայն հավելված 1-ի,
  2. համադրողի և արվեստագետների ինքնակենսագրությունները,
  3. ցուցադրության հայեցակարգի (կոնցեպտ) նկարագիրը (2-5 էջ),
  4. ցուցադրության կազմակերպման նախահաշիվը,
  5. տեղեկություն հայտատուի կողմից համաֆինանսավորման մասին:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն և անգլերեն՝ [email protected] էլեկտրոնային հասցեին:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. հոկտեմբերի 10-ը:
Մասնակիցների ընտրությունը կազմակերպվում է փակ քվեարկությամբ:
Բիենալեների մասնակցության փորձը ցանկալի է և կդիտարկվի որպես առավելություն:

fastnews-ads-banner