Մոնիկա Բելուչին հանդիպում է Թիմ Բարթոնի հետ։ Ֆրանսիական Paris Match թերթի փոխանցմամբ՝ դերասանուհին ու ռեժիսորը միասին են արդեն չորս ամիս։ Ամեն ինչ սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին՝ Լիոնում անցկացվող Լյումիեր եղբայրների անվան կինոփառատոնում:
Պարբերականն արդեն հրապարակել է Փարիզի փողոցներով զբոսնող զույգի լուսանկարը։ Լուսանկարում երևում է, թե ինչպես են աստղերը ձեռք ձեռքի տված քայլում։ Լրագրողները խոստանում են բոլոր մանրամասները պատմել հաջորդ համարում։