«Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի կազմակերպիչները մեկնաբանել են, թե ինչու «Միսս տիեզերք Հայաստան» Իրինա Զախարովան չի կարող մասնակցել մրցույթին: Ըստ հայտարարության՝ մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո կազմակերպիչները պարզել են, որ Հայաստանը չի պահպանել մրցույթի նախնական լիցենզիայի պայմանագրի 8.02 կետով նախատեսված պահանջները, ըստ որի՝ մասնակիցը պետք է ունենա իր ներկայացրած երկրի անձնագիր: «Ներքին հետաքննությունը հաստատել է, որ ներկայիս տիտղոսակիրը Հայաստանում չի ծնվել, կյանքի մեծ մասը չի ապրելփ Հայաստանում և երկքաղաքացիություն չունի։ Հետևաբար, նա իրավունք չունի մասնակցելու Մեքսիկայում կայանալիք «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչ փուլին: Այնուամենայնիվ, ներառականության և արդարության մեր արժեքներին համահունչ՝ կազմակերպությունը որոշել է «Միսս Տիեզերք Հայաստան» տիտղոսը շնորհել եզրափակիչ փուլ անցած թեկնածուներից մեկին», - ասվում է հայտարարության մեջ:
Կազմակերպիչները Հայաստանի գործընկերներին կոչ են արել անհապաղ ընտրել նոր տիտղոսակրին:
Ավելի վաղ «Miss Universe Armenia»-ն հայտարարել էր, որ Զախարովան չի մասնակցի «Միսս Տիեզերք 2024»-ին ընտանեկան խնդիրների պատճառով: