Logo

«Միսս Տիեզերք Արմենիա» Իրինա Զախարովան չի մասնակցի «Միսս Տիեզերք 2024»-ին

20:39 / 21.10.2024Լուրեր
null

«Միսս Տիեզերք Արմենիա» Իրինա Զախարովան չի մասնակցի «Միսս Տիեզերքին»: Ըստ «Miss Universe Armenia»-ի հայտարարության՝ Զախարովան Մեխիկո չի մեկնի ընտանեկան հարցերի պատճառով: «Ցավոք պետք է տեղեկացնենք, որ «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթի հաղթող Իրինա Զախարովան չի կարողանա մեկնել Մեխիկո՝ մասնակցելու «Միսս Տիեզերք» մրցույթին: Մենք երկար նախապատրաստական փուլ ենք անցել և յուրաքանչյուրս վճռական էր լավագույնս ներկայանալու: Այնուամենայնիվ, ընտանեկան հանգամանքների պատճառով Իրինան ստիպված էր դժվարին որոշում կայացնել՝ հրաժարվելով մասնակցել մրցույթին: Շնորհակալ ենք բոլորին՝ այս դժվարին շրջանում աջակցության համար: Իրինան շատերի համար ոգեշնչման աղբյուր է: Վստահ ենք՝ առջևում նա շատ հնարավորություններ կունենա», - ասված է հայտարարությունում:

«Միսս Տիեզերք 2024»-ը կկայանա նոյեմբերի 16-ին՝ Մեխիկոյում: 

fastnews-ads-banner