Logo

«Միսս տիեզերք 2024»-ում Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը

23:56 / 29.10.2024Լուրեր
null

«Միսս տիեզերք 2024»-ում Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը: Տեղեկությունը հայտնել է «Միսս տիեզերք Հայաստան» ինստագրամի էջը: Էմման կփոխարինի Իրինա Զախարովային, ում «Միսս տիեզերքը» չէր թույլատրել ներկայացնել Հայաստանը ՀՀ քաղաքացիություն չունենալու պատճառով։ «Հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ Հայաստանը ներկայացնելու «Միսս Տիեզերք» մրցույթում»,- գրել է Էմման ինստագրամում։

Էմմա Ավանեսյանը 32 տարեկան է, ապրում է Մոսկվայում, դարձել է 3-րդ վիցե-միսսը «Հայաստանի միսս Տիեզերք 2024» մրցույթում։ Էմման մոդելային գործակալության հիմնադիր է։ Ունի մեկ երեխա։ Մոդելային բիզնեսից զատ նաև երգում է և դասավանդում մոդելային վարպետություն։

fastnews-ads-banner