Logo

«Միսս Ջամայկան» մրցույթի ժամանակ ընկել է բեմից

00:24 / 21.11.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Միսս Տիեզերք 2025» մրցույթի ժամանակ Ջամայկայի ներկայացուցիչ Գաբրիելա Հենրին սայթաքել և ընկել է բեմից: Միկի Մոդեսի ինստագրամում հրապարակված տեսանյութում Հենրին քայլում է բեմով՝ գեղեցիկ նարնջագույն զգեստ հագած ու քայլելիս ընկնում: Մարդիկ ցնցված ոտքի են կանգնել՝ համոզվելու համար, որ նրա հետ ամեն ինչ կարգին է։ Համացանցում տեղադրված լրացուցիչ տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդկանց մի խումբ նրան օգնության հասել և պատգարակով դուրս հանել:

Ժամեր անց «Միսս Տիեզերք Ջամայկա» կազմակերպությունն հայտարարություն է տարածել՝ մանրամասնելով Հենրիի հետ կատարվածը։ Կազմակերպությունը հաստատել է, որ նա ընկել է գլխավոր բեմից երեկոյան զգեստի մրցույթի ժամանակ.

«Նրան շտապ տեղափոխել են Պաոլո Ռանգսիտի հիվանդանոց, որտեղ բժիշկները հոգ են տանում նրա մասին: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց բուժզննումները շարունակվում են»:

Հիշեցնենք՝ 74-րդ «Միսս Տիեզերք» մրցույթը մեկնարկել է նոյեմբերի 5-ին:

fastnews-ads-banner