Logo

Մինչև օրս գլխիկոր նայում եմ նրանց հեռացող փնչացող կերպարանքներին

Հեղինակ
naira-art
00:00 / 23.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
2222 12 - Մինչև օրս գլխիկոր նայում եմ նրանց հեռացող փնչացող կերպարանքներին

1925 թ. մարտի 23-ին, Աբասթումանում ծնվել է Աղասի Այվազյանը։ Բազմաշնորհ այս մարդը  արձակագիր էր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ։ Նրա մասին լավագույնը պատմում են նրա գրվածքներն ու կտավները, որոնցից մի քանիսն առանձնացրել ենք ձեզ համար։

 

Անիվների տակ

Յոթ տարեկան էի և, ինչպես յուրաքնաչյուր յոթ տարեկան, քրքրում էի ամեն ինչի տակն ու վրան` իմանալու համար նրանց գոյության առեղծվածը։ Դեռ խաղալիքների փորոտիքն էի քանդում ու տնտղում, հետո սևեռվեցի դեպի ավելի մեծ իրերն ու երևույթները։ Մտա կինոթատրոնի պաստառի ետև` տեսնելու երևութականի և աներևույթի, պաստառի և աստառի փոխկապակցության մեխանիզմը։ Թիկունքիս պառկելով տեղավորվեցի երկաթգծի ռելսերի արանքում, որպեսզի ներկա լինեմ շոգեքարշի շարժման գաղտնագործությանը։ Գնացքը եկավ, անցավ վրայովս` կրակուբոց թափելով դեմքիս և ճերմակ վերնաշապիկիս։ Ու ես մնացի մրոտ ու խանձված հեռացող գնացքի ետևում։

Տարիներ անց ես մտա մարդկանց մեջ, սկսեցի քրքրել նրանց տակն ու վրան։ Նրանք անցան վրայովս` թուք ու մուր թափելով ճերմակ վերնաշապիկիս և գլխիս վրա, և ես մինչև օրս գլխիկոր նայում եմ նրանց հեռացող փնչացող կերպարանքներին։

 

1457945931 775083 10206985523090109 4943302626817885673 o 960x708 - Մինչև օրս գլխիկոր նայում եմ նրանց հեռացող փնչացող կերպարանքներին
«Իմ խաչելությունը»

Աստծո վերաբերմունքը

Դու ունես սեր Քո անձի նկատմամբ. դա ԱՍՏԾՈ սերն է ՔՈ նկատմամբ։ Դու ունես նաև ատելություն սեփական անձի նկատմամբ. դա ՔՈ վերաբերմունքն է ՔՈ նկատմամբ։ Եվ, եթե իսկապես դու ընդգծես ՔՈ սերը Քո նկատմամբ, դու կսիրես մերձավորիդ, թշնամուդ, ամբողջ աշխարհին, որովհետև դու գործի ես դնում ԱՍՏԾՈ վերաբերմունքը ՔՈ նկատմամբ։

 

1457944624 5 spasenie 960x1137 - Մինչև օրս գլխիկոր նայում եմ նրանց հեռացող փնչացող կերպարանքներին
«Փրկություն»

Տունը

Տուն չունեի, փողոցում էի մնացել և գլուխս պատերով էի ուզում տալ։ Բայց տուն չունեի, որ պատ ունենար, որ գլուխս պատերով տայի։ Տուն շինեցի, պատ դրեցի և գլուխս պատերեով տվեցի։

 

հուդա 1996 2006 - Մինչև օրս գլխիկոր նայում եմ նրանց հեռացող փնչացող կերպարանքներին
«Հուդա»

 

Հուդա

Մեր ժամանակների Հուդան արդեն չի գայթակղվի 30 արծաթով. նա քաջ տեղյակ է Կտակարանին ու մարդկության փորձի պատմությանը։ Բայց փորձեք նրան 31 արծաթ առաջարկել և գուցե չդիմանա՞ այդ գայթակղությանը։

 

Արևելք և արևմուտք 960x967 - Մինչև օրս գլխիկոր նայում եմ նրանց հեռացող փնչացող կերպարանքներին
«Արևելք ու Արևմուտք»

Փարիզյան անձեռոցիկ

Փարիզի Տրոկադերոյում մի մայթից մյուսն էր անցնում թզուկ կինը…

Երևանի Աբովյան փողոցի մի մայթից մյուսն էր անցնում թզուկ տղամարդը…

Հետաքրքիր է` որտե՞ղ  պիտի հանդիպեն իրար։

 

Կշեռք - Մինչև օրս գլխիկոր նայում եմ նրանց հեռացող փնչացող կերպարանքներին
«Կշեռք»

Դրախտ

Բնակիչները տեղափոխվել էին մի ուրիշ վայր, և գյուղը մնացել էր ինքն իր հետ։ Սալորենիներն ու ծիրանիները ճկվել էին պտուղների ծանրությունից, ընկույզի բուրմունքն իր թանձրուկի մեջ էր առել լեռան գագաթը, որի վրա գտնվում էր գյուղը։ Եվ գյուղը դրախտ էր… Եվ շատ քիչ բան չէր պետք դրա համար։ Ազատ ու առատ, հուզավառված բուսականությամբ, ճռվողյունով ու բուրմունքով, հողի վրա ու երկնքին կպած… Դրախտ։

Հանկարծ երևաց պահակը։ Եվ դրախտը չքացավ։ Դրախտն այլևս չկար։ Միայն մի պահակ։


fastnews-ads-banner