Ռուս կատակերգու և հեռուստահաղորդավար Միխայիլ Գալուստյանը ցուցադրել է իր նոր կերպարը։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա միկրոբլոգում։
Լուսանկարում հումորիստը շապիկով է՝ ցույց տալով իր ամուր մկանները։ Արտիստը պատմել է, որ 45 տարեկանում շատ է մտածել և սկսել է հոգալ իր մասին։ Աստղին հաջողվել է զարգացնել ճիշտ սնվելու, սպորտով զբաղվելու, առօրյան չխախտելու և լավ երաժշտության ներքո խորհրդածելու սովորությունը։ Այս ապրելակերպը թույլ է տվել Միխայիլին նիհարել 14 կիլոգրամով։
Միխայիլ Գալուստյանը կնոջ՝ Վիկտորյա Ստեֆանեցից երկու երեխա ունի՝ 14-ամյա Էստելլան և 12-ամյա Էլինան։ Հումորիստը տարբեր հարցազրույցներում խոստովանել է, որ խստորեն դաստիարակում է ժառանգներին և ստիպում նրանց հետևել առօրյային։ Շոումենը կարծում է, որ ապագայում ինքնակարգապահությունը կօգնի իրենց ավելի լավ տնօրինել ժամանակը և չվատնել այն: