Logo

«Միասին ենք ու լինելու ենք միշտ». Հայկ Հովհաննիսյանն առաջին անգամ մեկնաբանել է իր և Անահիտ Մանուկյանի բաժանման մասին լուրերը

14:38 / 02.07.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Տևական ժամանակ է լուրեր են տարածվել, որ դերասաններ Հայկ Հովհաննիսյանն ու Անահիտ Մանուկյանը բաժանվել են: Զույգը հեռացրել էր համատեղ լուսանկարներն իրենց սոցցանցային էջերից, ինչն էլ նման խոսակցությունների առիթ էր դարձել, սակայն երկար ժամանակ ոչ Հայկը, ոչ էլ Անահիտը ոչ հերքում, ոչ էլ հաստատում էին լուրը:

Հայկն, ամեն դեպքում, որոշել է խախտել լռությունը: Դերասանն ինստագրամյան «սթորի» բաժնում պատասխանել է հետևորդների մի քանի հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին նրա մասնակցությամբ «Սուրբը» սերիալին: Սակայն եղել է նաև անձնական հարց.

«Շատ գեղեցիկ զույգ էիք Անահիտի հետ, կուզեի, որ նորից միասին լինեիք»,-գրել է դերասանի հետևորդներից մեկը:

Հարցին ի պատասխան Հայկը հրապարակել է իր և Անահիտի համատեղ լուսանկարն ու գրել.

«Ախր մենք երբեք չենք էլ բաժանվել: Միասին ենք ու լինելու ենք միշտ»:

Դերասաններն իրենց հարաբերությունների մասին բացահայտեցին նախորդ տարի։ Նրանք հանդիպել ու ծանոթացել են նկարահանման հրապարակում, իսկ ամենաքննարկվողը դարձավ Հայկի ամուսնության առաջարկությունը։ Դա տեղի ունեցավ դերասանի մասնակցությամբ «Սերը վերջին հարկում» ներկայացման պրեմիերայից հետո՝ հենց բեմի վրա։ Անահիտը հանդիսատեսի շարքերում էր, երբ դերասանն անսպասելիորեն նրան բեմ հրավիրեց և գեղեցիկ առաջարկություն արեց՝ արժանանալով Անահիտի «այո»-ին։ Սակայն որոշ ժամանակ անց Անահիտը հեռացրեց իրենց համատեղ լուսանկարները, ինչից հետո սկսվեցին նրանց բաժանման մասին ենթադրությունները։ 

Այսպիսով, դերասանը վերջ է դրել իրենց բաժանման մասին խոսակցություններին:

fastnews-ads-banner