Logo

«Միակ երազանքս էր, որ աշխարհի բոլոր հայերը դիտեն ֆիլմը». Աննա Մաքսիմ

22:19 / 30.01.2025Լուրեր
null

Աննա Մաքսիմը տեղեկացրել է, որ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի եվրոպական շրջագայության առաջին փուլն ավարտված է: Դերասանուհու խոսքով՝ Նազիկ Ավդալյանի կյանքն ու կարիերան ներկայացնող ֆիլմը ցուցադրվել է ֆրանսիական 15, գերմանական 7, իսպանական 6 քաղաքում, ինչպես նաև Բելգիայում: «Երբ սկսում էի այս ֆիլմը, միակ երազանքս էր, որ աշխարհի բոլոր հայերը դիտեն այն: Ոչ թե նրա համար, որ ես եմ ստեղծել, այլ, որ ֆիլմը պատմում է հայի աննկուն ոգու, կամքի ուժի և հավատի մասին: Այն հաղթանակի պատմություն է, որի կարիքն ավելի քան երբևէ ունենք մենք:

Եվրոպայի սիրելի՛ հայե՜ր, Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ ձեր ջերմ խոսքերի, մաղթանքների և մեր աշխատանքը գնահատելու համար: Հավատացեք՝ արվեստագետին շատ բան պետք չէ, իսկ դուք տվեցիք ինձ այդ բերկրանքը», - գրել է Աննան:

fastnews-ads-banner