Այս լուսանկարը չինական պաշտոնական «Guancha» մամուլին է տրամադրել քաղաքացիներից մեկը. հետագայում այն մեծ տարածում գտավ տեղական սոց. կայքում և ավելի քան 20.000 օգտատեր կիսվեց այս նկարով։
Ո՞վքեր են լուսանկարում
Լուսանկարի հերոսները Վաներն են։ Ոստիկանը տասնօրյա բաժանումից հետո տեսնում է կնոջը՝ բուժքույր Վան Շուվենին, վերջինս աշխատում է Սյունչժոու բժշկական ինստիտուտի հիվանդանոցում, որտեղ էլ կարանտին էր հայտարարվել։ Այն պահից, երբ հիվանդանոց մուտք գործեցին առաջին վարակակիրները, Շուվենն իր կոլեգաների հետ օրեր շարունակ չէր լքում բուժ հաստատությունը։ Միևնույն ժամանակ իր աշխատանքային պարտականություններն էր իրականացնում նաև նրա ոստիկան ամուսինը, որը ապահովում էր կարանտինի մեջ գտնվող քաղաքացիների անվտանգությունը։

Երբ լուսանկարը հայտնի դարձավ, լրագրողները սկսեցին փնտրել հերոսներին և գտան։ Ամուսինը՝ Շենկունը խոստովանեց, որ օրեր շարունակ չէր հանդիպել կնոջը և մի օր՝ արավոտյան 7։30-ին որոշեց մոտենալ հիվանդանոցին, ու տեսնել Շուվենին՝ թեկուզ լուսամուտից այն կողմ։ Լրագրողները նաև հայտնում են, որ զույգը որդի ունի, որը հոր ճանապարհն է ընտրել ու սովորում է ոստիկանական ակադեմիայում։
Նկարի հեղինակն է…
Պարզվում է նկարը հեղինակել է ամուսնու կոլեգան, որն այդ օրը ընկերակցում էր Շենկունին, հենց նա էլ լուսանկարն ուղարկել է լրատվամիջոցներին՝ հույս հայտնելով, որ այս ծանր օրերին այն ուժ ու դրական լիցքեր կհաղորդի մարդկանց։

