Logo

Գարզուն, Շառլ Ազնավուրը և Սոս Սարգսյանը մի լուսանկարում

11:49 / 06.05.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Լուսանկարում «Մատենադարան» վավերագրական բազմասերիանոց ֆիլմի նկարահանող խումբն է 1990 թվականին Փարիզ այցի ժամանակ: Վերևի շարք ձախից աջ՝ Տիգրան Մանսուրյան (ֆիլմի երաժշտության հեղինակ), ռեժիսոր Հովհաննես Հախվերդյան, ռեժիսոր Արտավազդ Դավթյան, օպերատոր Էդուարդ Վարդանյան, ֆիլմի սցենարիստ ռուս գրող ու Հայաստանի մեծ բարեկամ Կիմ Բախշի, Փարիզի հայ համայանքի ներկայացուցիչ: Ներքևի շարքում ձախից՝ ֆրանսահայ նկարիչ Գարզու, Շառլ Ազնավուրը և Սոս Սարգսյանը:

20 սերիաներից բաղկացած «Մատենադարան» հեռուստատեսային ֆիլմը, որի համահեղինակն է նաեւ ռեժիսոր Հովհաննես Հախվերդյանը, ստացել է մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի միջազգային մրցանակ:

Լուսանկարը՝ Տաթևիկ Դավթյանի անձնական արխիվից

fastnews-ads-banner