Logo

Մեթյու Մակքոնահիի 10 լավագույն դերերը [ծնունդ]

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:04 / 04.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Կինոսերների մեծ մասը Մեթյու Մակքոնահիին ամենաշատը սիրում է «Իսկական դետեկտիվ» սերիալի առաջին սեզոնում Ռաստ Քոուլի դերի համար: Բայց ֆիլմերում նույնպես դերասանը հիշարժան կերպարներ ունի. նրա ծննդյան 53-ամյակի առթիվ եկեք վերհիշենք լավագույնները․

1.  Ուոլ Սթրիթի Գայլը / The Wolf of Wall Street, 2013

The Comeback: Matthew McConaughey | The Rake

«Ուոլ Սթրիթի գայլը» ապացույցն է այն բանի, որ Մակքոնահին կարող է նույնիսկ փոքրիկ դերը վերածել գլուխգործոցի։ Մարտին Սկորսեզեի երեք ժամ տևողությամբ ֆիլմում նա հայտնվում է ընդամենը մի քանի րոպեով, բայց դրանք թերևս ամենահիշարժան րոպեներն են։

2. Վարձու մարդասպան Ջոն / Killer Joe, 2011

Թրեյսի Լեթսի համանուն պիեսի ադապտացիան դիտելուց հետո առանց զզվանքի չես նայի տապակած հավին: Ուիլյամ Ֆրիդկինի քրեական թրիլլերում Մակքոնահին մարմնավորում է կեղտոտ ոստիկան Ջո Կուպերին, որը պատվերով սպանություններ է իրականացնում:

3. Կապ / Contact, 1997

Кто подставил дока Эмметта Брауна? Рейтинг фильмов Роберта Земекиса — от  худшего к лучшему

Ռոբերտ Զեմեկիսի այս խճճված գիտաֆանտաստիկ ֆիլմում (հիմնված Կարլ Սագանի համանուն վեպի վրա) Մեթյու Մակքոնահին մարմնավորում է հավատարիմ քարոզչի և փիլիսոփայի: Նա այն քչերից է, որը հավատում է Ջոդի Ֆոսթերի մարմնավորած հերոսուհուն՝ համոզված լինելով, որ մենք միայնակ չենք տիեզերքում։

4. Միայնակ աստղ / Lone Star, 1996

Lone Star [1996] Review – A Powerfully Tangled Drama on the Onerous Burden  of Shared Personal History - High On Films

Փոքր քաղաքի շերիֆը (Քրիս Կուպեր) հետաքննում է 40 տարի առաջ տեղի ունեցած սպանությունը։ Փորձելով պարզել, թե ինչ է տեղի ունեցել, նա իմանում է իր հայրենի քաղաքի մութ գաղտնիքները, այդ թվում՝ կապված իր հոր՝ նախկին շերիֆի հետ:

5. Անառակություն / Frailty, 2001

Left Hand, Right Hand: Good and Evil in Bill... - Musings - Oscilloscope  Labs

Մակքոնահին մարմնավորում է ոչ հավասարակշռված երիտասարդի, որը գալիս է ՀԴԲ գործակալի մոտ և պատմում, որ իր կրտսեր եղբայրը հետախուզվող սերիական մարդասպան է, որը շարունակում է իրենց խելացնոր հոր «առաքելությունը»։ Սյուժեն ծավալվում է գոթական անհանգստացնող պատմության շուրջ, որի ռեժիսորն է Բիլ Փեքսթոնը:

6. Ինչպես կորցնել ընկերոջը 10 օրում / How to Lose a Guy in 10 Days, 2003

Movie review: How to Lose A Guy in 10 Days * | The Blade

Մակքոնահին 2000-ականներին շատ ժամանակ է հատկացրել ռոմանտիկ կատակերգություններում տղամարդու գլխավոր դերերին՝ այնքան, որ հնարավոր չէ դրանց կողքով անտարբեր անցնել։ Այս ֆիլմում դերասանը հանդես է գալիս որպես գովազդային գործակալ, որը խաղեր է խաղում Քեյթ Հադսոնի կերտած հերոսուհու հետ և չի կարողանում հեռանալ նրանից՝ չնայած նրանից ազատվելու աղջկա բոլոր փորձերին։

7. Սպանելու ժամանակն է / A Time to Kill, 1996

A Time to Kill (1996) - IMDb

Փաստաբան Ջեյք Բրիգենսի դերում Մակքոնահին ներկայացնում է սևամորթ տղամարդու շահերը, որը սպանել է երկու սպիտակամորթ տղամարդկանց, որոնք բռնաբարել են իր դստերը: Ջոն Գրիշեմի համանուն վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում դերասանը ցուցադրում է իր կարողությունները դատարանի դահլիճում, երբ կրակոտ ելույթի օգնությամբ իրենով է անում ժյուրիին։

8. Սուպեր Մայք / Magic Mike, 2012

Six reasons why Matthew McConaughey is the best in 'Magic Mike' - The  Washington Post

Սթիվեն Սոդեբերգի դրամայում դերասանը մարմնավորում է տղամարդկանց ստրիպտիզ ակումբի տիրոջը, որտեղ ելույթ է ունենում Մայքը (Չենինգ Տատում):

9. Գնորդների դալլասյան ակումբը / Dallas Buyers Club, 2013

Dallas Buyers Club (2013)

Տեխասից էլեկտրիկ Ռոն Վուդրուֆի դերի համար, ում մոտ ախտորոշվել էր ՁԻԱՀ, Մակքոնահին «Օսկար» է ստացել «Լավագույն դերասան» անվանակարգում։ Հրաժարվելով համակերպվել մահացու հիվանդության հետ և տեսնելով, որ պետությունն աչք է փակում խնդրի վրա՝ Վուդրուֆը հիմնում է դեղամիջոցների ընդհատակյա բաշխում։ «Գնորդների դալլասյան ակումբը» նկարահանվել է «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում հիշարժան դերից անմիջապես հետո. մամուլը նկատել է դերասանի «վերածնունդը» և այն անվանել «մակքոնեսանս»։

10. Շշմած ու շփոթված / Dazed and Confused, 1993

Dazed and Confused' gave early glimpse of Matthew McConaughey, Ben Affleck

Ռիչարդ Լինկլեյթերի գլուխգործոցը մեզ ծանոթացրել է հոլիվուդյան շատ զարմանահրաշ դերասանների հետ, բայց լավագույն դերն այս ֆիլմում բաժին է հասել Մեթյու Մակքոնահիին: Դերասանը մարմնավորում է Դեյվիդ Վուդերսոնին՝ 20-ամյա անհաջողակի, որը դեռ ժամանակ է անցկացնում դպրոցականների հետ։ Նրա կերպարն ասում է կինոյի պատմության ամենահայտնի արտահայտություններից մեկը. «Պարզապես շարունակի՛ր ապրել, տղա, Ա-Պ-Ր-Ե՛-Լ»։

fastnews-ads-banner