Մեթյու Մակքոնահին և Վուդի Հարելսոնը կնկարահանվեն Apple-ի սթրիմինգային ծառայության կատակերգական սերիալում, հայտնում է Deadline-ը:
Սերիալը (առանց աշխատանքային վերնագրի) կպատմի սիրահարների հարաբերությունների մասին, որոնք ունեն «տարօրինակ ու հրաշալի կապ»։ Մակքոնահին և Հարելսոնը ընկերների դերում են, իսկ նրանց ընտանիքները կփորձեն միասին ապրել Տեխասի ռանչոյում:
Մակքոնահին և Հարելսոնը միասին նկարահանվել են HBO-ի «Իրական դետեկտիվ» սերիալի առաջին սեզոնում, որը հեռարձակվել է 2014 թվականին։ Դերասանները նաև ընկերներ են: