Հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոյի վերջին հանգրվանին մոտ գտնվող դամբարանն աճուրդում վաճառվել է 195.000 դոլարով (£154.443), հայտնում է bbc.com-ը:
Beverley Hills-ի տեխնոլոգիական ներդրող Էնթոնի Ջաբինն ասել է, որ միշտ երազել է լինել Մոնրոյի կողքին:
Պարոն Ջաբինը նաև գնել է լողազգեստ, որը ժամանակին պատկանել է Մոնրոյին: Նշենք, որ աճուրդում վաճառված այլ նշանավոր իրերի թվում էր Մոնրոյին պատկանող վարդագույն մետաքսե Pucci զգեստը, որը վաճառվել է ամենաբարձր՝ 325,000 դոլարով:
Դերասանուհուն պատկանող Elizabeth Arden-ի օգտագործված շրթներկն էլ վաճառվել է 65,000 դոլարով։


