«Դժվար ապրուստ» հեռուստասերիալից հայտնի դերասանուհիներ Մերի Մակարյանը և Շուշաննա Թովմասյանը տևական ժամանակ է՝ բնակություն են հաստատել ԱՄՆ-ում: Նախկինում դերասանուհիները գրեթե չէին շփվում և լրատվամիջոցները բազմիցս քննարկել են նրանց հարաբերությունները: Ասում էին, որ նրանք միմյանց չեն հանդուրժում, ավելին՝ մասնավոր զրույցներում խոստովանում էին այդ մասին:
Այժմ Մերին և Շուշաննան հրաշալի հարաբերություններ ունեն: Երեկ միասին իրենց երեխաների հետ մասնակցել են ծննդյան խնջույքի, որտեղից էլ հրապարակել են համատեղ լուսանկարներ և տեսանյութեր: Մերին ինստագրամի իր սթորի բաժնում, ողջունելով իր հետևորդներին, ասել է՝ . «Մեզանից սպասեք սթորիների, որովհետև մենք մեր երեխաներին բերել ենք նույն տարեդարձին. ո՞վ կմտածեր, Շուշ»:
Տեսանյութերում և լուսանկարներում Մերիի դուստրը խաղում է Շուշաննայի որդու հետ: