Դերասանուհի Մերի Մակարյանը, որն ամուսնությունից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, նշել է որդու տարեդարձը։
Դերասանուհին սոցցանցի իր էջում ընտանեկան լուսանկարներ է հրապարակել՝ կից թողնելով հետևյալ գրառումը․
«Բարով ես ծնվել տղաս….Դու փոքր ես դեռ, դեռ չգիտես, թե ոնց պիտի կյանքին նայել։
Դու փոքր ես դեռ։ Երբ մեծանաս, դառնաս արդեն հասուն ջահել,
Խորհուրդներն իմ և՛ հնացած, և՛ ավելորդ թվան գուցե,
Կյանքում այնժամ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր։
Է՛հ, տա Աստված։ Ես էլ կյանքում ուրիշ ոչինչ չեմ երազում,
(Կույրը, տղաս, ինչպես գիտես, երկու աչք է միայն ուզում)։
Խորհուրդներն իմ թող հնանան... Ծաղիկն է լոկ այդպես մեռնում,
Երբ ամռանը ծառի վրա հասուն միրգ է արդեն դառնում։
Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ,
Հանուն վաղվա ճշմարտության թող որ այսօր լինեմ սխալ...»: