Logo

Մեկնարկում է «Երևանի բալետային փառատոն» 2024-ը

12:54 / 21.05.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երկրորդ անգամ կիրականացվի «Երևանի բալետային փառատոն» մեգանախագիծը, որը կկայանա հունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում: 

Բացօթյա բալետային փառատոնի ընթացքում հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ.Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնը և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

Հունիսի 2-ին և 3-ին Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը «Գալա բալետ» ծրագրով ելույթ կունենա, հունիսի 4-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի «Կարապի լիճը», հունիսի 5-ին Թբիլիսիի Զ.Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնը կինի բացօթյա բեմահարթակում: 

Ներկայացումների սկիզբը՝ 20:00:

Մուտքն ազատ է:

fastnews-ads-banner