Apple TV+-ով մեկնարկել է «Թեդ Լասո» սերիալի վերջին՝ երրորդ սեզոնը՝ Ջեյսոն Սուդեյկիսի մասնակցությամբ:
Երրորդ սեզոնը կունենա 12 սերիա, որոնցից վերջինը պետք է ցուցադրվի առցանց կինոթատրոնում մայիսի 31-ին։
«Թեդ Լասոյի» սյուժեն ամերիկյան ֆուտբոլի մարզչի մասին է, որը հանկարծակի դառնում է անգլիական Պրեմիեր լիգայի ակումբի ղեկավար։ Սերիալի հեղինակները խոստացել են, որ վերջին սեզոնը բոլորից ամենադրամատիկն է լինելու։