Logo

Մեկնարկել է Ռոտերդամի միջազգային կինոփառատոնը

12:12 / 26.01.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հունվարի 25-ին Ռոտերդամում մեկնարկեց միջազգային կինոփառատոնը։ Ինչպես միշտ, փառատոնը կենտրոնանում է երիտասարդ, փորձարարական և հեղինակային կինոյի վրա։ Ռոտերդամի միջազգային կինոփառատոնը (IFFR) անցկացվում է ամեն տարի ձմռան կեսերին: Ավելի քան քառասուն տարի այն գրավում է հարյուր հազարավոր հանդիսատեսի: Ռոտերդամի կինոփառատոնը նույնքան կարևոր է, որքան Բեռլինի, Կաննի, Վենետիկի և Լոկառնոյի փառատոնները:

Կինոփառատոնը եվրոպական կինոարդյունաբերության կարևորագույն իրադարձություններից մեկն է։ Այն ընդգծում է  հանդիսատեսի և պրոդյուսերների միջև կապը, քանի որ ցուցադրում է հիմնականում հանրության համար նախատեսված ֆիլմեր:

fastnews-ads-banner