Սեպտեմբերի 17-ին «Երևան կլասիկ ֆեստ» փառատոնի մեկնարկը տվեց «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոնը Երևանում առաջին անգամ է անցկացվում։ Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը: Այսօր ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը: Համերգի սկիզբը՝ 20։00։ Միջոցառման վայրը՝ Երևանի Թումանյանի այգի։