Logo

Մեկնարկեց «Գյումրու միջազգային թատերական փառատոնը»

18:46 / 18.05.2024Լուրեր
null

Մայիսի 17-ին Գյումրիում երկրորդ անգամ մեկնարկեց «Գյումրու միջազգային թատերական փառատոնը»: Մեկնարկն ազդարարարեցին Երևանի պետական կամերային թատրոնի դերասանները՝ խաղալով Սենիկ Բարսեղյանի բեմադրած «Fe-Show» («Ֆերում շոու»)  ներկայացումը: Թատերական այս մեծ իրադարձության ընթացքում Գյումրու հանդիսատեսին կներկայացվի հայկական և միջազգային թատրոնների ու թատերախմբերի 23 ներկայացում:

Գյումրու դրամատիկականում կլինեն բելգիական, ռուսական ու վրացական հայտնի ու պահանջված ներկայացումներ: 23 ներկայացումից 19 հայկական է: Ներկայացումները տեղի կունենան Գյումրու պետական դրամատիկական թատրոնի մեծ և փոքր դահլիճներում և Գյումրու Մտորումների թատրոնում: 

Ստորև ներկայացնում ենք թատերական փառատոնի ներկայացումներն ու դրանց ժամանակացույցը:

fastnews-ads-banner