1920 թվի վաղ աշնանը, մի պահ կար, երբ Նժդեհի վերահսկողության տակ մնցել էր միայն Մեղրին՝ մի քանի գյուղերով: Թշնամին գրավել էր Գորիսը, Ղափանը, Սիսիանը:
Մեղրիում Նժդեհը երեք կողմից շրջապատված էր՝ ռուսների, թուրքերի, թաթարների կողմից, և միայն մի կողմից պարսկական սահմանն էր: Մյուս հայկական ուժերից լրիվ մեկուսի էր:
Որևէ հույս չկար:
Բայց մինչ Ղարսի ճակատում հայկական բանակը պարտվում էր, Նժդեհն իր հաղթանակն էր կերտում՝ հենված ընդամենը 5-6 գյուղի վրա: Այդ ժամանակ է նա գրում իր հայտնի Խուստուփյան կոչերը ղափանցիներին: 40 օր է տևում կռիվը: 1920-ի հոկտեմբերի 5-ին՝ Նժդեհն իր վերջին կոչն է հղում ղափանցիներին՝ զգուշացնելով, որ գալիս է: Հոկտեմբերի 10-ին արդեն վերագրավում է Ղափանը:
Նոյեմբերի 18-ին Գորիսը:

