Logo

«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը մոտ 40 մլն դրամ է վերադարձրել կինոյի հիմնադրամին

23:11 / 15.04.2025Լուրեր
null

2024 թվականի սեպտեմբերի 12-ին կայացավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան։ 7 ամսում կինոնկարը ցուցադրվել է Երևանում, Հայաստանի մարզերում, ԱՄՆ-ում, Կանադայում և եվրոպական տասնյակ երկրների շուրջ 33 քաղաքում։ Վերջերս Կանադայի «Պոմեգրանտե» կինոփառատոնում «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը հաղթել է «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմի պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ և գլխավոր դերակատար Աննա Մաքսիմը տեղեկացրել է, որ վերադարձրել են Հայաստանի կինոյի հիմնադրամի տրամադրած շուրջ 40 մլն դրամը։

fastnews-ads-banner