Logo

Մեծ Բրիտանիայում կոչ են արել բոյկոտել «The Crown»-ը՝ Չարլզ III-ի դեմ զրպարտության պատճառով

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:45 / 18.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Մեծ Բրիտանիայում հերթական սկանդալն է եղել «The Crown» սերիալի պատճառով, որը պատմում է թագուհի Եղիսաբեթ II-ի կյանքի ու կառավարման մասին։ Մեծ Բրիտանիայի կառավարության մի շարք անդամներ նախագծի հեղինակներին մեղադրել են զրպարտության համար, գրում է Daily Mail-ը։

Սերիալի նոր եթերաշրջանի մի էպիզոդում, որի պրեմիերան նախատեսվում է 2022 թվականի նոյեմբերին, ասվում է, որ արքայազն Չարլզը՝ այժմ թագավոր Չարլզ III-ը, պլանավորում էր դավադրություն կազմակերպել այն ժամանակվա վարչապետ Ջոն Մեյջորի հետ: Նպատակն էր Եղիսաբեթ II-ին հեռացնել բրիտանական գահից։

Ջոն Մեյջորը հերքում է նման վարկածը։ Նախկին քաղաքական գործչի խոսքով՝ ինքը երբեք նման բան չի քննարկել արքայազն Չարլզի հետ, իսկ էպիզոդն անվանել է «չարամիտ բամբասանքների տակառ»:

Թերթի հետ զրույցում անանուն աղբյուրը նշել է, որ սերիալում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները զուտ գեղարվեստական ​​են և ստեղծված են կոմերցիոն նպատակի համար։

«Մարդիկ պետք է բոյկոտեն դա», - ասել է նա։

fastnews-ads-banner