Logo

«Մայրիկս ինձ նվաստացրել է հարսանիքիս ժամանակ». Բրուքլին Բեքհեմի ցնցող բացահայտումները

15:35 / 21.01.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Մեծ Բրիտանիայի ամենահայտնի ընտանիքներից մեկում տեղի ունեցած սկանդալը բացահայտվել է։ Վիկտորիա և Դեյվիդ Բեքհեմների ավագ որդին խոսել է նրանց հետ ունեցած իր թշնամանքի մասին։

Spice Girls խմբի նախկին երգչուհու և Անգլիայի հավաքականի նախկին ավագի հարաբերություններն իրենց առաջնեկի հետ վատթարացել են, երբ նա որոշել է ամուսնանալ դերասանուհի Նիկոլա Պելցի հետ։ Բրուքլին Բեքհեմի խոսքով՝ իր ծնողները փորձել են ստիպել նրան ստորագրել ազգանունից հրաժարվելու պայմանագիր՝ դեռևս 2022 թվականի ապրիլին իրենց հարսանիքից առաջ։

 Բեքհեմների 26-ամյա որդին պնդել է, որ դիզայներ մայրը փորձել է խափանել հարսանիքը.

 «Մայրս վերջին րոպեին հրաժարվել է Նիկոլային զգեստ տրամադրել, չնայած կինս ուրախ էր կրել նրա ապրանքանիշը», - նշել է Բեքհեմ կրտսերը:

Փեսայի համար ամենացնցող պահը տեղի է ունեցել հենց արարողության ժամանակ։ Նրա խոսքով՝ Վիկտորիան, ըստ էության, գողացել է նորապսակների առաջին պարը.

«Մեր հարսանիքի 500 հյուրերի առջև Մարկ Էնթոնին ինձ բեմ է հրավիրել, որտեղ, ըստ սցենարի, պետք է ռոմանտիկ պարեի կնոջս հետ, բայց փոխարենը մայրս պարեց ինձ հետ։ Նա բոլորի առջև շատ անպատշաճ է վարվել ինձ հետ։ Ես կյանքումս երբեք այդքան անհարմար և նվաստացած չեմ զգացել»:

Բեքհեմների առաջնեկը նաև նշել է, որ իր ծնողները հիմնականում մտահոգված են իրենց անձնական ապրանքանիշով և կերպարով։ Նա պնդել է, որ Վիկտորիան և Դեյվիդը սոցիալական ցանցերում ստեղծում են իդեալական ընտանիքի կերպար, որը չի համապատասխանում իրականությանը:

fastnews-ads-banner