Մայքլ Ջեքսոնի եղբորորդին՝ Ջաֆարին, կնկարահանվի փոփ աստղի մասին կենսագրական ֆիլմում։ Այս մասին հայտնել է The Variete-ը :
27-ամյա Ջաֆարը խոստովանել է, որ իր համար մեծ պատիվ է էկրանին մարմնավորել իր հայտնի հորեղբոր կերպարը։ Նշվում է նաև նրա նմանությունը Մայքլ Ջեքսոնի հետ։
Առաջիկա ֆիլմի ռեժիսորը Անտուան Ֆուկուան է, սցենարիստը՝ Ջոն Լոգանը։ Նրանք վստահեցրել են, որ ֆիլմը կլինի հնարավորինս իրական և կարտացոլի արտիստի կյանքի մութ ու լուսավոր կողմերը։
Կենսագրական ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2025 թվականի ապրիլի 18-ին։
Անցյալ հունվարին հայտնի դարձավ, որ Մայքլ Ջեքսոնի մասին վավերագրական ֆիլմի ռեժիսորը կլինի Անտուան Ֆուկուան, որը հայտնի է «Մեծ Հավասարիչ» ֆիլմում իր աշխատանքով։ Գլխավոր դերի հավակնորդների անունները երկար ժամանակ գաղտնի էին պահվում, հայտնում է 360 հեռուստաալիքը ։
Նշենք, որ 2018 թվականին Մայքլ Ջեքսոնը դարձավ ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնի մարդը։ Երգչի աշխատանքը 12 ամսում իր ժառանգներին բերեց 400 միլիոն դոլար, որի մեծ մասը EMI-ի վաճառված մասնաբաժինն էր, ինչպես նաև արվեստագետի կատալոգի կառավարումը Sony/ATV-ում և հեռուստատեսային նախագծերում:
Մայքլ Ջեքսոնը ծնվել է 1958 թվականի օգոստոսի 29-ին։ Նա 15 անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի։ Նրա ձայնագրությունները վաճառվել են ռեկորդային թվով: Փոփ աստղը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին՝ 50 տարեկան հասակում։


