Հարավկորեացի ռեժիսոր Նա Հոնչժինը ֆիլմ կնկարահանի Մայքլ Ֆասբենդերի և Ալիսիա Վիկանդերի մասնակցությամբ, հաղորդում է World of Reel-ը:
Նախագիծը, որի աշխատանքային անվանումը «Հույս» է, կպատմի փոքրիկ նավահանգստային քաղաքի բնակիչների մասին, որոնք ապշեցուցիչ հայտնագործություն են անում իրենց երկրի ծայրամասում: Բնակիչները ստիպված կլինեն գոյատևման պայքարի մեջ մտնել մի երևույթի պատճառով, որը նախկինում երբեք չէին տեսել։
Ֆիլմի արտադրության ժամկետները դեռևս հայտնի չեն:
Մայքլ Ֆասբենդերն ու Ալիսիա Վիկանդերը ծանոթացել են «Լույս օվկիանոսում» ֆիլմի նկարահանման հրապարակում, 2014 թվականին։ Երբ երկու տարի անց ֆիլմը թողարկվեց, նրանք արդեն հանդիպում էին, իսկ 2017-ին ամուսնացել են։