Logo

Մայքլ Դուգլաս․ ամերիկյան կինոյի գլխավոր վետերաններից մեկը

12:27 / 06.03.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Երկու «Օսկար», վեց «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակակիր Մայքլ Դուգլասը համբավ ձեռք բերեց տեսուչ Սթիվ Քելլերի դերով «Սան Ֆրանցիսկոյի փողոցները» (1972-1976) հեռուստասերիալում։ Հետո Մայքլը որոշեց փորձել իրեն պրոդյուսերական ոլորտում՝ համոզելով հորը՝ լեգենդար Քըրք Դուգլասին, որ իրեն թույլ տա էկրանավորել Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպը։ Արդյունքում ֆիլմն ամերիկյան կինոակադեմիայի կողմից ստացավ 5 օսկար․ լավագույն ֆիլմ (Դուգլասը, որպես պրոդյուսեր, այսպիսով ստացել է իր առաջին Օսկարը), լավագույն ռեժիսոր ( ֆիլմի ռեժիսոր Միլոշ Ֆորման ), լավագույն դերասան ( Ջեք Նիկոլսոն ), լավագույն դերասանուհի ( Լուիզ Ֆլետչեր ) և լավագույն ադապտացված սցենար:

1980-ին Դուգլասը քիչ էր մնում մահանար դահուկներով սահելիս և հեռանար կինոյից, բայց 1984-ին, ոգեշնչված Ինդիանա Ջոնսի ֆիլմերի հաջողությունից, նա վերադարձավ՝ խաղալով գլխավոր դերը «Romancing the Stone» մարտաֆիլմում, իսկ հետո «Նեղոսի գոհարը» ֆիլմի շարունակությունում: Այնուհետև Դուգլասը խաղաց կինոյում իր թերևս ամենակարևոր դերերից երեքը․ Ադրիան Լայնի «Ճակատագրական գրավչություն», Օլիվեր Սթոունի «Ուոլ Սթրիթ» (Մայքլի առաջին և առայժմ միակ դերասանական Օսկարը) և Դենի ԴեՎիտոյի «Վարդերի պատերազմը»։ 2013 թվականին Դուգլասը մեծ աղմուկ բարձրացրեց՝ շահելով «Էմմի», «Ոսկե գլոբուս» և «Էկրանային դերասանների գիլդիայի» մրցանակ՝ Սթիվեն Սոդերբերգի «Կանդելաբրայի հետևում» կենսագրական ֆիլմում դաշնակահար Լիբերաչեի դերի համար :

Ներկայացնում ենք վեց հետաքրքիր փաստ նրա կարիերայի և անձնական կյանքի մասին։

  • Դուգլասը սկսել է իր կարիերան որպես սուրճ պատրաստող տղա կինոթատրոնում, ինչպես նաև եղել է խմբագրի և ռեժիսորի օգնական: Նրա հայրը պնդում էր, որ 25-ից հետո պետք է իսկական կարիերա կառուցել, և որ նախ պետք է «կարծրանալ»։
  • Մայքլ Դուգլասն այն դերասաններից է, որ նույն աշխատանքի համար կարողացել է ստանալ և՛ մրցանակ, և՛ հակամրցանակ։ 1992 թվականին «Հիմնական բնազդ» ֆիլմում իր դերի համար նախ արժանացել է MTV կինոմրցանակի, իսկ հետո՝ «Ոսկե ազնվամորի»։ Այնուամենայնիվ, ժողովուրդը դեռ սիրում է Դուգլասի և Շերոն Սթոունի էկրանային դուետը։
  • Դուգլասը մի քանի անգամ հազիվ փրկվել է մահանալուց: 1980 թվականին զառիթափ լանջով դահուկներով իջնելիս նա կորցրել է վերահսկողությունը մեկ այլ շրջադարձի վրա և ընկել՝ վնասելով մեջքը։ Վերականգնումը տևել է երեք տարի, որի ընթացքում Մայքլը բառացիորեն նորից սովորել է քայլել։ Այնուհետև նա բուժվել է ալկոհոլային կախվածությունից, իսկ 2010 թվականի օգոստոսին դերասանի մոտ ախտորոշվել է կոկորդի քաղցկեղ: Բայց այստեղ էլ Դուգլասը ցույց է տվել, որ պատրաստ է ցանկացած իրավիճակում պայքարել կյանքի համար։ Ընդամենը մեկ տարի անց նա պաշտոնապես հայտարարեց, որ կարողացել է հաղթահարել հիվանդությունը։
 
. Դուգլասը առաջին անգամ ամուսնացել է 33 տարեկանում։ Նրա ընտրյալը՝ ավստրիացի դիվանագետի դուստրը՝ Դիանդրա Լուկերը, այդ ժամանակ ընդամենը 19 տարեկան էր։ 2000 թվականին Մայքլի երկրորդ կինը դարձավ Քեթրին Զետա-Ջոնսն էր, ում հետ Դուգլասը ծնվել է նույն օրը, բայց 25 տարվա տարբերությամբ։ 2013-ին ամուսնությունը կարծես քարուքանդ էր, և զույգը նույնիսկ հրապարակավ խոսեց ամուսնալուծության հնարավորության մասին, բայց առ այսօր նրանք միասին են:
 
. Դուգլասը  դժվար հարաբերություններ է ունեցել լրագրողների հետ։ Դերասանը հաճախ էր մեղադրում լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցազրույցների ժամանակ իր ասած խոսքերը խեղաթյուրելու մեջ։ Մի օր մի լրագրող, ով զրուցում էր Մայքլի հետ, հրաժարվեց Դուգլասին թույլ տալ լսել այն, ինչ նա ձայնագրել էր մագնիտոֆոնի վրա՝ պատճառաբանելով սարքի խափանումը։ Այդ օրվանից Մայքլը լրագրողների հետ հանդիպումներին միշտ բերում է իր սեփական ձայնագրիչը։
fastnews-ads-banner