33-ամյա ամերիկացի երգչուհի և դերասանուհի Մայլի Սայրուսն ամուսնանում է 27-ամյա ռոք երաժշտ Մաքս Մորանդոյի հետ: Նա ցուցադրել է սիրեցյալի նվիրած 150 հազար դոլար արժողությամբ նշանադրության մատանին:
Զույգը միասին ներկա է գտնվել «Ավատար։ Կրակ և մոխիր» ֆիլմի պրեմիերային, որի ժամանակ երգչուհին հայտարարել է.
«Սա ֆիլմ է սիրո, ընտանիքի դիմացկունության, վերամիավորման և միասին ավելի ուժեղ լինելու մասին։ Եվ ես կարծում եմ, որ այն կատարյալ համապատասխանում է իմ կյանքի այս փուլին»:
Սայրուսը գաղտնի է պահել Մորանդոյի առաջարկության մանրամասները, բայց ասել է, որ ցնցված է իրադարձությունից.
«Կարծում եմ՝ անձնական կյանքը գաղտնի պահելը պայմանավորված է նրանով, որ ես մեծացել եմ և ավելի լուրջ եմ վերաբերվում շատ հարցերին»:
Մատանին, որը Մայլին կրում էր իր մատնեմատին, պատրաստվել է Լոս Անջելեսում բնակվող ոսկերչական դիզայներ Ջեքի Հ.-ի կողմից: 14 կարատանոց դեղին ոսկուց պատրաստված մատանին ադամանդե քարով արժե 150,000 դոլար:


