Էնրիկե Իգլեսիասն այսօր դարձավ 49 տարեկան։ Մանկուց նա երազում էր երգիչ դառնալ։ Սակայն հայրը՝ հայտնի երգիչ Խուլիո Իգլեսիասը, չէր կիսում որդու երազանքները և ցանկանում էր, որ Էնրիկեն դառնա գործարար։ Երիտասարդն ընդունվեց Մայամիի համալսարան, սակայն չհրաժարվեց երաժշտական կրթությունից։ Ուսման ընթացքում Էնրիկեն ստեղծեց իր երգերի դեմո ձայնագրությունները և մենեջերի հետ ուղարկեց դրանք ձայնագրման ստուդիա։
Ի վերջո Էնրիկեն թողեց ուսումը և, չնայած հոր պահանջներին՝ վերադառնալ համալսարան, պայմանագիր կնքեց մեքսիկական երաժշտական FonoMusic լեյբլի հետ և մեկնեց Կանադա։ Նա երկար ժամանակ աշխատեց իր դեբյուտային ալբոմի ձայնագրման վրա, որը դարձավ աներևակայելի հայտնի. մեկնարկից մեկ շաբաթ անց նրան հաջողվեց վաճառել ավելի քան մեկ միլիոն օրինակ: Սա միայն առաջին քայլն էր համաշխարհային ճանաչման ճանապարհին, որը հասավ Էնրիկեին 1997 թվականին շրջագայությունից և Balaimos հիթի ձայնագրությունից հետո, որը դարձավ «Վայրի Վայրի Արևմուտք» կուլտային ֆիլմի հիմնական թեման:
Այսօր Էնրիկե Իգլեսիասը լատինաամերիկյան փոփ երաժշտության ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն է աշխարհում։ Էնրիկեի մրցանակների հավաքածուն ներառում է Գրեմմիի և American Music Awards-ի մի քանի արձանիկներ։ Իր կարիերայի ընթացքում երգիչը թողարկել է ավելի քան 40 սինգլ և 9 ստուդիական ալբոմ, որոնք մեկ անգամ չէ, որ դարձել են համաշխարհային հիթեր և զբաղեցրել չարթերի առաջին տողերը։