Logo

Մատենադարանի մասնագետներն Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնում

13:22 / 15.03.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ, մեկշաբաթյա դասընթաց է անցկացնում Էրբիլի Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնում, հայտնում է Մատենադարանը։

Շարունակելով աշխարհի տարբեր կենտրոններում գրավոր ժառանգության պահպանության ու վերականգնման առաքելությունը՝ Մատենադարանի երկու վերականգնող մասնագետներ՝ Արտավազդ Այվազյանը և Լիլիթ Բաչաչյանը, վերոնշյալ կենտրոնի մասնագետներին ներկայացնում են ձեռագրերի և արխիվային վավերագրերի վերականգնման Մատենադարանի բազմամյա փորձը։

fastnews-ads-banner