Հայկական արմատներով անգլիացի դերասան և ռեժիսոր Էնդի Սերկիսը, որն առավել հայտնի է Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» եռապատումում Գոլումի դերով, Collider-ին տված հարցազրույցում ներկայացրել է Amazon-ի «Մատանիների տիրակալը. Ուժի օղակները» սերիալի մասին իր տպավորությունները:
«Այո, ես անկասկած դիտել եմ սերիալը, և երբ հասկանաք դրա կանոնները, թե իրականում որքանով է այն համապատասխանում եռերգությանը, Հովարդ Շորի երաժշտության զգացողությունը եռերգության սկզբում և այլն...ինձ համար դա անհավատալիորեն հետաքրքրաշարժ էր, և ես իսկապես, իսկապես մեծ հաճույքով դիտեցի այն», - ասել է Սերկիսը:
Նա նշել է, որ իր համար ավելի հեշտ է հասկանալ, թե ինչ է կատարվում էկրանին, քանի որ հնչյունավորել է Ջոն Ռ. Ռ. Թոլքինի օրիգինալ եռերգության աուդիո տարբերակը։ Նա նաև խոստովանել է, որ շուտով կզբաղվի հնչյունավորմամբ The Silmarillion-ում։
«Ուժի օղակների» առաջին սեզոնն ավարտվել է հոկտեմբերի 14-ին, իսկ շոուի պլանավորված հինգ եթերաշրջաններից երկրորդը ներկայում նկարահանվում է։
«Մատանիների տիրակալը. Ուժի օղակները» սերիալի գործողությունները տեղի են ունենում գրող Ջոն Ռ. Ռ. Թոլքինի լեգենդարիումի երկրորդ դարում, «Հոբիթ» և «Մատանիների տիրակալը» ֆիլմերի իրադարձություններից մի քանի հազար տարի առաջ