Սպորտը և մարզիկների՝ անհնարին թվացող երազանքների ձգտումը մշտապես եղել են կինոաշխարհի ուշադրության կենտրոնում: Ներկայացնում ենք մարզիկների մասին պատմող, համաշխարհային ճանաչում ունեցող ֆիլմերի մեր ընտրանին: Ֆիլմեր, որոնք հիմնված իրական իրադարձությունների վրա: Ընտրել ենք լավագույնները, որոնք մոտիվացնում են և տալիս կյանքի բազմաթիվ հարցերի պատասխաններ:
«Խելագար ցուլ»
Մարտին Սկորսեզեի ֆիլմը նկարահանվել է միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ջեյք Լամոտայի կենսագրության հիման վրա: Լամոտան ստացել էր «Խելագար ցուլ» մականունը. ռինգում ոչ ոք չէր կարող խանգարել նրան դաժան հարձակումների ժամանակ: Մականունը համապատասխանում էր Լամոտային նաև առօրյա կյանքում։ Կոշտ բնավորությունը, պայթյունավտանգ էությունը թեև օգնեցին նրան ռինգում հաջողության հասնել, բայց փչացրին անձնական կյանքը: Նա կորցրեց իր բոլոր մտերիմներին:Ֆիլմում Ջեյք Լամոտայի կերպարում Ռոբերտ Դե Նիրոն է: Այս դերի համար Դե Նիրոն ստացել է իր կարիերայի երկրորդ «Օսկարը»: Իրական Ջեյք Լամոտան, ինչպես ինքն է նշել հարցազրույցներից մեկում, ֆիլմը դիտելուց հետո լաց է եղել: «Կյանքում առաջին անգամ հասկացա, թե ինչ սարսափելի մարդ եմ»,-ասել է նա։ «Խելագար ցուլ»-ը սպորտային դրամայի ժանրում լավագույններից էկինոյի պատմության մեջ:
«Կամքի ուժ»
Սթիվեն Հոփկինսի սպորտային կենսագրական դրաման նվիրված է լեգենդար մարզիկ Ջեսի Օուենսին։ 1936 թվականին նշանավոր մարզիկը Բեռլինի Օլիմպիական խաղերի սպրինտում ու հեռացատկում չորս ոսկե մեդալ է նվաճում։ Ֆիլմը ներկայացնում է Օուենսի մարզական կարիերայի սկիզբը։ Հաղթանակներին նախորդել էր համառ պայքարը մրցակիցների, կյանքի դժվարությունների, սեփական թուլությունների և ռասայական նախապաշարմունքների դեմ։ Աղքատ ընտանիքից հասարակ սևամորթ տղան արտասովոր ֆիզիկական հատկանիշների շնորհիվ գրանցվում է Օհայոյի համալսարանի թիմում: Ճանապարհին նրանհանդիպած խոչընդոտներն ու գայթակղությունները ոչինչ էին՝ այն վիթխարի մրցավազքի համեմատ, որին հետևում էր ամբողջ աշխարհը: Նացիստական Բեռլինում իր հաղթական ելույթով Օուենսը համարձակ մարտահրավեր է նետում հենց Հիտլերին:
«Մրցավազք»
Ֆիլմի սյուժեն երկու պրոֆեսիոնալ մրցարշավորդներՆիկի Լաուդայի և Ջեյմս Հանթի դիմակայության պատմության հիման վրա է։ Գործողությունները տեղի են ունենում 70-ականներին՝ Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության ժամանակ։ Այդ տարիներին մրցարշավը շատ սիրված ու դիտարժան էր, բայցև՝ շատ վտանգավոր։ Հաղթած մարզիկը մեծ համբավին զուգահեռ ստանում էր նաև հսկայական գումար: Ահա թե ինչումրցարշավորդների միջև մրցակցությունը հաճախ իրական դիմակայության էր վերածվում: Ռեժիսոր Ռոն Հովարդը Ֆորմուլա 1-ի ոսկե դարաշրջանի կուլիսներում տեղի ունեցող իրադարձությունները փորձել է առավելագույն չափ իրական պատկերել:
«Մարդ, որ փոխեց ամեն ինչ»
2012 թվականին «Մարդ, որ փոխեց ամեն ինչ» ֆիլմը ստացել է Օսկարի վեց անվանակարգ, այդ թվում՝ գլխավորը՝ «Տարվա լավագույն ֆիլմի համար»։
Բեյսբոլի Օքլենդի թիմի գլխավոր մենեջեր Բիլի Բինը, որին մարմնավորում է Բրեդ Փիթը, լիգայում ամենասուղ ֆինանսական ռեսուրսներն ունի: Նրա թիմը երկար ժամանակ մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է: Օգնությունն անսպասելիորեն գալիս է Տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտներից մեկից։ Տղան առաջարկում է մաթեմատիկական վիճակագրության վրա հիմնված ընտրության համակարգ: Բիլին որոշում է ռիսկի դիմել և հավաքագրել թիմ՝ քիչ հայտնի մարզիկներով:
«Տոնյան ընդդեմ բոլորի»
Սպորտային դրաման 20-րդ դարի ամենահայտնի գեղասահորդներից մեկի՝ Տոնյա Հարդինգի կյանքի մասին է: Այն հազվագյուտ կենսագրական ֆիլմերից է, որը պատմում է ոչ թե մարզիկիհաջողության, այլ անկման մասին: 1990-ական թվականներին Տոնյա Հարդինգն աշխարհի ամենահայտնի ու անկասկած ամենասկանդալային գեղասահորդն էր։ Նա ունեցել է բազմաթիվ հաղթանակներ և արժանացել ամենահեղինակավոր մրցանակներին, սակայն թողել է առավելապես բացասական հիշողություններ։
Գեղասահքի ԱՄՆ-ի 1994 թվականի առաջնության ժամանակ Տոնյայի նախկին ամուսինը համոզել է ոմն Շեյն Սթենտի, որ նա ջարդի Տոնյայի ամենամոտ մրցակցի՝ Նենսի Քերիգանի աջ ոտքը: Արդյունքում վնասվածքը Նենսիին ստիպում է հրաժարվել ազգային առաջնությանը մասնակցելուց։
Ֆիլմում գլխավոր դերում Մարգո Ռոբին է, որը վերջերս համաշխարհային կինովարձույթում սենսացիա արեց՝ «Բարբի» 2023 ֆիլմով։