Logo

Marvel-ը թողարկել է «Սև հովազ. Վականդա ընդմիշտ» ֆիլմի թրեյլերը

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:32 / 04.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Սև հովազ.Վականդա ընդմիշտ-2022

«Սև հովազ. Վականդա ընդմիշտ» ֆիլմի թրեյլերը հրապարակվել է Marvel Studios-ի YouTube-ի պաշտոնական ալիքում։ Պրեմիերան կկայանա նոյեմբերի 11-ին։

Տեսանյութում Սև հովազը նոր կոստյումով է, սակայն այդպես էլ չի բացահայտվում, թե ով է թաքնված դիմակի հետևում։ Ֆիլմում հայտնվել են նաև Ատլանտիդայի թագավոր Նեմորը և նոր հերոս։

Դերասանական կազմում ընդգրկված են Լյուպիտա Նիոնգոն՝ Նակիայի, Լետիշա Ռայթը՝ Շուրիի դերում, Դանայ Գուրիրան՝ Օկոյեի դերում, Ֆլորենս Կասումբան՝ Էյոյի դերում, Ուինսթոն Դյուկը՝ Մ'Բաքուի դերում և Անժելա Բասեթը՝ թագուհի Ռամոնդայի դերում։

Ֆիլմի ռեժիսորը կրկին Ռայան Քուգլերն է. նա աշխատել էր ժապավենի առաջին մասի վրա։ Նրա մյուս նշանավոր ֆիլմերից են «Rocky» և «Creed: Rocky's Legacy»: Սցենարի հեղինակը նույնպես Քուգլերն է, իսկ համահեղինակը՝ Ջո Ռոբերտ Քոուլը։

 

fastnews-ads-banner