«Marvel»-ը հրապարակել է «Captain America. Brave New World» ֆիլմի առաջին թիզերը: Այս անգամ Կապիտան Ամերիկայի դերը կկատարի Էնթոնի Մաքին: Նա նախկինում մարմնավորել է Ֆալկոնին «Marvel Cinematic Universe»-ում: Վրիժառուների գլխավոր ներկայացուցչի դերը բաժին է հասել Սեմ Ուիլսոնին: Նրա առջև խնդիր է դրված պաշտպանել ամբողջ աշխարհը նոր պատուհասից: Այդ հարցում Ուիլսոնին կօգնի ԱՄՆ նախագահ Թադեուս «Թանդերբոլտ» Ռոսը, ում մարմնավորում է Հարիսոն Ֆորդը։ Ըստ սյուժեի՝ նրա կերպարը կկարողանա վերածվել կարմիր Հալկի։
«Captain America. Brave New World»-ում նկարահանվել են նաև Դենի Ռամիրեսը, Շիրա Հաասը, Քոշա Ռոկմորը, Կարլ Լամբլին, Ջանկառլո Էսպոզիտոն, Լիվ Թայլերը և Թիմ Բլեյք Նելսոնը: Ֆիլմի ռեժիսորն է Ջուլիուս Օնահը, պրոդյուսերները Քևին Ֆեյջն ու Նեյթ Մուրն են։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 14-ին:


