Logo

Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմը կլինի երկրորդ ամենաերկար ֆիլմը նրա կարիերայում

18:08 / 19.04.2023Ռեժիսորներ
null

Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմը՝ «Ծաղկի լուսնի սպանողները», կլինի կինոգործչի կարիերայում երկրորդ ամենաերկարատև ֆիլմը, գրում է Deadline-ը:

Ֆիլմը կտևի 3 ժամ 26 րոպե՝ երեք րոպե պակաս ռեժիսորի նախավերջին և ամենաերկար՝ «Իռլանդացին» ֆիլմից. քրեական դրամա, որը թողարկվել է Netflix-ում 2019 թվականին։

Ֆիլմում նկարահանվել են Լեոնարդո Դի Կապրիոն, Ռոբերտ Դե Նիրոն, Բրենդան Ֆրեյզերը, Ջեսի Պլեմոնսը և Լիլի Գլեդսթոունը։ Սցենարը հիմնված է լրագրող Դեյվիդ Գրանի համանուն գրքի վրա։

Սյուժեում գործողությունները տեղի են ունենում 1920-ականների Օկլահոմայում. ինչ-որ մեկը սկսում է սպանել բնիկ ամերիկացիներին մի բնակավայրում, որտեղ նավթի հանք է հայտնաբերվել, և Հետաքննությունների դաշնային բյուրոն ստանձնում է հետաքննությունը:

Ավելի վաղ Լեոնարդո Դի Կապրիոն «գլուխգործոց» է անվանել Սկորսեզեի նոր ֆիլմը։

«Ծաղկի լուսնի սպանողները» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մայիսին՝ Կաննի կինոփառատոնում:

 

fastnews-ads-banner