Marvel-ի աստղ Մարկ Ռուֆալոն պատահաբար մասնակցել է Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում տեղի ունեցող հարսանիքին, հայտնում է New York Post-ը։
Ինչպես հիշում էին նորապսակներ Քլեր Հոջսոնը և Լինս Թաննը, նրանք պատրաստվում էին անցնել միջանցքով, երբ նկատեցին, որ Ռուֆալոն նայում է իրենց: Ընդ որում, զույգն անմիջապես չի ճանաչել աստղին. նա նրանց ծանոթ է թվացել, սակայն չեն ենթադրել ԱՄՆ-ում հանդիպել ծանոթ դեմքերի, քանի որ վերջերս են Մեծ Բրիտանիայից ժամանել Նյու Յորք:
«Ես նկատեցի, որ նա շատ լավ տեսախցիկ ունի, և մտածեցի, «Օ, նա պետք է որ լուսանկարիչ լինի», - ասել է Հոջսոնը: Երբ Ռուֆալոն պատրաստվում էր աննկատ հեռանալ, երիտասարդը բացականչել է. «Դա Մարկ Ռուֆալոն է»: Իսկ դերասանն անմիջապես վերադարձել է։
Ռուֆալոն լուսանկարվել է նորապսակների հետ, սեղմել նրանց ձեռքերը և շնորհավորել «կախարդական օրվա» կապակցությամբ. «Բոլոր մարդկանցից, բոլոր ժանրերի դերասաններից կամ որևէ այլ բանից, էլ ով կարող էր գալ մեր ձանձրալի հարսանիքին». կատակել է Հոջսոնը:
Իրենց հարսանիքի օրը զույգը կոստյումների վրա կրում էր «Star Trek» կրծքանշաններ, իսկ միջոցառումից երկու օր առաջ Հոջսոնը Բեթմենի դաջվածք էր արել: «Ուրեմն Հալկի տեսքը հիանալի է», - ամփոփել է աղջիկը: